Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Սյունիքը Հայաստանի խղճի ու զորության ինդիկատորն է

Սյունիքը Հայաստանի խղճի ու զորության ինդիկատորն է
28.04.2022 | 07:33

Վստահ կարող եմ ասել, որ Գորիսը կատարելապես զերծ է ողջ հանրապետությունը ժանտախտի պես կրծող սև-սպիտակի ախտից: Մի բացառիկ լավ, իր չքնաղ բնության պես առողջ և ինքնուրույն շրջան էր սկսվել մեզ մոտ, ու այս ամենն ամենևին կապ չուներ Նիկոլի անվան ու նրա հեղաշրջման հետ և, փառք Աստծո, որ չուներ:

Օդի առողջացումը սկսվել էր դրանից էլ դեռ ամիսներ առաջ՝ քաղաքի նոր իշխանության գալով ու ջանքերով:
Սկզբնական ռեակցիոն շրջանը՝ նիկոլակադրաջարդը, որի տակ ես էլ հայտնվեցի, կարծես ավարտվել է, նոր շրջան է սկսվել, քաղաքացու շրջան: Հեռվի՜ց են գալիս, Տերը բարի անի վերջը:


Ձեռքներդ հեռու Սյունիքից, եթե չար է մտադրությունը, մասնավորապես՝ Լեռնահայաստանի մայրաքաղաք, Նժդեհի նստավայր Գորիսից: ՔՊ-ական էքստրեմալ փորձագետներ և «նորարարներ», մեր առերևույթ հանդարտությանը չխաբվեք,
մեր նորը մեր հին լեռները, ժողովրդի արթուն մնացած խիղճն ու մաքրությունն են:
Եթե կարող եք՝ մեզանից սովորեք. բարություն, որ թուլություն չէ, ուժ, որ ի վերուստ է, առանց պիտակ քաղաքացու հոգսի ընկալում ու մտքերի հանդուրժում, որ նսեմություն չէ:
Բան չպակասեցնեք Գորիսից, չայլասերեք, լեռների պատիժն իր մահակի պես ծանր ու հուժկու է իջնելու մեջքներիդ, որովհետև նախ և առաջ՝ Սյունիքը Դավիթ Բեկ է, Մխիթար, Նժդեհ ու Անդրանիկ, Դրո…


Սյունիքում են սկսվել և ավարտվել պատմական բոլոր դերակատարումներն ու թնջուկները, այլ կերպ ասած՝ Սյունիքը Հայաստանի խղճի ու զորության ինդիկատորն է, նրա հետ խաղալն անվտանգ չէ:
Մթնաձորի արջը ննջում է, չի քնում:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 12277

Մեկնաբանություններ